Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կիևը ոգևորված է ԼՂ-ում Բաքվի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման փորձով

Կիևը ոգևորված է ԼՂ-ում Բաքվի կողմից թուրքական «Բայրաքթար»-ների կիրառման փորձով
19.11.2020 | 14:57

Ուկրաինայի Զինված ուժերը Դոնբասում «Միացյալ ուժերի» գործողության անցկացման գոտի են տեղափոխել թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու սարքեր, հայտնում է Военное Обозрение թելեգրամյան ալիքը:

Eadaily-ն նշում է, որ տեղեկություններ է տարածել նաև ուկրաինական Черговий ООС թելեգրամյան ալիքը։ Eadaily-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ ադրբեջանական բանակի կողմից Bayraktar TB2 անօդաչուների կիրառումից հետո որոշ փորձագետներ սկսել են խոսել, որ ուկրաինական «ռազմական ստրատեգները» կարող են կիրառել Ադրբեջանի փորձը և այդ ԱԹՍ-ներն օգտագործել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունների դեմ կամ նույնիսկ «Ղրիմը վերադարձնելու» համար։

Հաշվի առնելով Կիևի սերտ կապերը Անկարայի և Բաքվի հետ, նման ենթադրությունները բավականին լուրջ հիմքեր ունեն։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին այցելել էր Թուրքիա, որի ընթացքում երկու երկրների ռազմական համագործակցության մասին համաձայնագիր էր ստորագրվել։


«Ռազմական փորձագետների գնահատականներով`սեպտեմբերի վերջին ղարաբաղյան հակամարտության գոտում լայնածավալ մարտական գործողությունների սկսվելուց հետո հայկական ուժերի համար առավել մեծ վտանգ էին ներկայացնում հարվածային անօդաչու սարքերը, առաջին հերթին այդ տեսակի սպառազինության իսրայելական և թուրքական նմուշները»,- գրում է թերթը՝ նշելով, որ այնուամենայնիվ, 44 օրվա ընթացքում հայկական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի ավելի քան 260 ԱԹՍ, այդ թվում՝ ավելի քան 10 թուրքական Bayraktar։

Դիտվել է՝ 2960

Մեկնաբանություններ